ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա:
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:











