Օգոստոսի 26-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղում «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակ են գողացել:

Գաղտի հափշտակությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով դեպքից մեկ օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երեւանի 51-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 27-ին, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: