Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 5, սպանության սպառնալիքի եւ յուրացման կամ վատնման` 4-ական, բնակարանային գողության, ծեծի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, բռնաբարութան եւ բռնաբարության փորձի եւ փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու եւ դատական ակտի պահանջները չկատարելու եւ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության եւ բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: