Չեմ կարծում, որ կառավարման խորհրդարանական ձեւը համապատասխանում է Հայաստանին: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով ՝ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ինքը ճիշտ էր: «Ներկուսակցական ժողովրդավարության բացակայության պայմաններում կառավարման խորհրդարանական ձեւը վերածվում է կուսակցական բողի իշխանության, կուսակցական բոսի միանձնյա իշխանության: Հայաստանի ոչ մի նախագահ չուներ այն ուժը, որն ունի այսօր երկրի վարչապետը... Կայացած արեւմտյան երկրներում աշխատում են ավանդույթները, պարտադիր չէ ամեն ինչ արտացոլել Սահմանադրության մեջ, մշակվում է որոշակի ավանդույթ, որը պահպանվում է տարիներ, տասնամյակներ: Եթե դու ​​10 տարին մեկ փոխում ես Սահմանադրությունը, ընդ որումա արմատապես, ապա այդ ավանդույթները կառուցելու տեղ չկա»:

Հարցին` արդյոք իրենք այն ժամանակ` դեռ 2015-ին, զգուշացրել էին Սերժ Սարգսյանին, թե ինչի կարող է դա հանգեցնել, Քոչարյանը նշել է, որ այդ ժամանակ իրենք «շատ չեն շփվել». «Այս կապակցությամբ ես հրապարակավ արտահայտել եմ իմ տեսակետը, բայց անձնական խոսակցություններ չեղան»:
.