SHAMSHYAN.com-ը տեսանյութ է տարածել, որում երևում է` ինչպես է Երևանում սեպտեմբերի 6-ին հանրությանը Վստրեչի անունով հայտնի խաչմերուկում տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ին մոտ, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ հանրությանը հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:











