Չինաստանի Գուանդուն նահանգում Չժուհայի հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է տուժել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով առավոտյան 9-ի սահմաններում Դոումեն շրջանում հյուրանոցի մոտ։ Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։ Պատահարի վայրի հրապարակված տեսակադրերում երեւում է, որ նախ ծուխ է բարձրացել, այնուհետեւ տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 10։00-ին տեղի ունեցածի հետեւանքով տուժել է 3 մարդ, երկուսը ստացել են աննշան վնասվածքներ, մեկը՝ այրվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են։
Պատահարի վայրում աշխատում է 11 հրշեջ հաշվարկ, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։











