Մադրիդում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով նոր միջոցների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, հաղորդում է  Europa Press-ը:

Երկուշաբթի օրվանից տարածաշրջանային իշխանությունները որոշել են նոր սահմանափակումներ մտցնել:

37 գոտի է առանձնացվել մեկուսացման համար: Տվյալ գոտիների բնակիչներին արգելված է լքել տարածքը, բացի խիստ անհրաժեշտության դեպքերի:

Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկզբից վարակվել է ավելի քան 640 հազար մարդ, մահացել է գրեթե 30,5 հազարը: