Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 22-ին պարզել են, որ Գանձաքար գյուղի մի բնակիչ ապամոնտաժել եւ գողացել է Դիլիջան-Իջեւան երկաթգծի ռելսերի փայտե 18 հենակ։

Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին եւ խոստովանել կատարածը։

Տուժած փակ բաժնետիրական ընկերությունից ընդունվել է հաղորդում։

Գողոնը հայտնաբերվել է։

Նախապատրաստվում են նյութեր։