Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 23-ի սահմանում նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կորուստների մասին։ Կադրերում երեւում են ջախջախված հարվածային ուղղաթիռը, խոցված տանկերն ու զրահամեքենաները, ոչնչացված ադրբեջանական զինծառայողների բազմաթիվ մարմիններ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ հայտնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն, ըստ հաղորդագրության, շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:











