Գանձակի օդանավայականին հասցված հարվածից հետո տեսանք, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ շաբաթ պատերազմ է, բայց Ալիեւը որեւէ քայլ չի ձեռնարկել բավական մեծ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Ադրբեջանի զինված ուժերը հստակ տիրապետելով, որ իրենց իսկ հարվածներից, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, Արցախի զինված ուժերը կարող են պատասխան հարված հասցնել ռազմավարական նշանակության ռազմական հատուկ նշանակետերին, որևէ քայլ չեն ձեռնարկել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության բանակն այսօր խոցել է Գյանջայի օդանավակայանը:

Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։