Այն, որ թիրախավորում են քաղաքացիական անձինք, ենթակառուցվածքները, այդ մասին եվրոպական կառույցները լավ տեղեկացված են. հարցն այն է, թե կոնկրետ ԵՄ ինստիտուտները ինչպիսի պաշտոնական դիրքորոծում կորդեգրեն:

Ես կես ժամից խոսակցություն ունեմ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի եվրոպական կողմի համանախագահի հետ: Վաղը Եվրախորհրդարանում կայանալու է լիագումար նիստ նվիրված հենց այս հարցին»,-ասաց նա:

Եղոյանի խոսքով, իրավիճակը հիմա դիվանագիտական առումով ամբողջությամբ մեր կողմից է. Որովհետեւ ջիհադիստների խնդրին ԵՄ-ն առերեսվում է արդեն երկար տարիներ: Սա մի խնդիր է, որի վերաբերյալ չի կարող լինել երկու կարծիք: Երկու պետությունների դեպքում համակրանքները կարող են տարբեր լինել, բայց ջիհադիստ ահաբեկիչների դեպքում որեւէ պետության կողմից, եթե իհարկե, դա Ադրբեջանն ու Թուրքիան չեն, չի կարող լինել համակրանք:

Փաստորեն ԵՄ խոշորագույն երկրներից մեկը նախագահի մակարդակով խոսում է այդ մասին: Մենք գործ ունենք արդեն տարածաշրջանային կոնֆլիկտի հետ, որը կարող է վերաճել մայրցամաքային կոնֆլիկտի: Այդ մասին ես ԵՄ դեսպանին էլ եմ ասել»:,-ասաց Եղոյանը: