Աթենքում ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին նախագահին, գրում են վրացական լրատվամիջոցները: Դեպքի մասին տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում:
Սաակաշվիլին Հունաստան էր ժամանել վրացական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով` հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում: Երկրպագուները շրջապատել էին Սաակաշվիլիին կինոթատրոնի շենքի մոտ, եւ այդ պահին գլխարկով մի երիտասարդ ցատկել էր նրա վրա եւ մի քանի անգամ հարվածել նախկին նախագահի գլխին: Նա մոտեցել էր հետեւից, Սաակաշվիլին չէր տեսել հարվածողի դեմքը: Դրանից հետո հավաքվածները սկսել էին ծեծել տղամարդուն: Դեպքի վայր ժամանած հունական ոստիկանությունը ցրել էր մարդկանց:











