«Շողակաթ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում Սրբազանը Դադի առաքյալի մասունքով օրհնում է առաջնագծի զինվորներին։
«Հայի համար պատերազմը սկսվել է այն օրից, երբ ինքը ընտրել է լույսը, և ոչ թե խավարը։ Այդ իսկ պատճառով մեզ նաև ասում են՝ լույսի որդիներ։ Այն լույսը, որը չարը ուզում է մարել, մենք չպիտի թողնենք։ Այդ լույսը մեր Հայաստան աշխարհն է, այդ լույսը մեր քրիստոնեական ապրելակերպն է, այդ լույսը ձեր եղբայրությունն է, մենք եղբայրներ ենք Քրիստոսով, եղբայրներ ենք դավանանքով, եղբայրներ ենք գաղափարախոսությամբ։ Ուստի, այս պատերազմից մենք պետք է պատվով և հաղթանակով դուրս գանք։ Սա մեր երկիրն է, և որպեսզի մենք հաղթենք, պետք է մեկ գաղափարի հետևորդ լինենք, իսկ գաղափարը մեր նվիրումն է առ մեր հայրենիք, ընտանիք և մեր եղբայրասիրությունը»,- դիմելով զինվորներին ասաց Սրբազանը, ապա ձեռքում գտնվող խաչով, որում սրբազան մասունք կա, օրհնեց զինվորներին։
«Ես բերել եմ, որ այս խաչով օրհնեմ ձեզ։ Օրհնեմ մեր նախնիների սուրբ հավատքով, որ դուք ամուր բռնենք այն հոգևոր ձեռքը, որ մեր նախնիների ձեռքն է, ամուր բռնեք մեր ընտանիքների սրբությունը։ Օրհնում եմ ձեզ, բոլորիդ ճակատը համբուրում եմ։ Համբուրում եմ ձեր ձեռքերը, որը պետք է ծառայի ապտակ թշնամուն։ Ամեն անգամ մի կարևոր առաջադրանք կատարելիս աղոթեք, եթե մարդու հոգին խաղաղ է, ինքը կարող է մեզ համար խաղաղություն ապահովել։ Վրդովված սրտով պատերազմ չգնանք, այլ խաղաղ և մտածելով՝ հանուն ինչի համար ես գնում»,- ասաց Սրբազանը։











