Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Երեւանի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Ակցիայի մասնակիցները ՆԱՏՕ-ին կոչ են արել սանձել Անկարային։
Նրանք պահել էին պաստառներ՝ հետեւյալ գրություններով․ «Ո՛չ նոր Ցեղասպանությանը», «Արյունախում Թուրքիա, ձեռքերդ հեռո՛ւ Արցախից» եւ այլն։
Հայ կոմունիստները կոչ են արել ամենաարագ կերպով դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսել պայմանավորվել դիվանագիտության ներգործության ճանապարհով, այ ոչ զենքի։
«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։ ՆԱՏՕ-ն պետք է իր անդամ երկրներից մեկին հարկադրի եւ զսպի։ Թուրքիան պետք է դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, եւ Անկարայի ճնշմամբ Բաքուն պետք է ավարտի պատերազմն ու նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ո՛չ ցեղասպանությանը, մենք թույլ չենք տա նոր Ցեղասպանություն։ Մենք թույլ չենք տա Ղարաբաղից հայերի արտաքսում։ ՆԱՏՕ-ն պետք է սանձի արյունախում Թուրքիային եւ թուրք-ադրբեջանական տանդեմը»,- հայտարարել է կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը։
Ակցիայի մասնակիցներն այնուհետեւ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների դիմանկարները։













