Պատերազմի մեկնարկից` սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության Շոշ գյուղը պարբերաբար թիրախավորվում է: Երեկվա հրթիռակոծումից հետո գյուղում մի քնաի տներ են վնասվել, բարեբախտաբար, զոհեր չկան:

«Առաջին հրթիռակածումից հետո մեկ վիրավոր ունենք, երեկ էլ 3 քաղաքացի է վիրավորվել»,-ասում է համայնքապետը:

Գյուղացիները կարծում են, որ թշնամուն լռեցնելու միակ ձեւը նրանց հարվածելն է. «Էս ձեւի ապրել հնարավոր չի, պետք է իրանց գյուղարանքներին, քաղաքներին խփես, որ իմանան՝ էդ ոնց ա, ոնց ենք ապրում մենք, իրենք էլ ապրեն տենց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն: