Համացանցում հայտնվել է Լիբանանի Աքար նահանգում երկնաքարի ընկնելու տեսանյութը:

Կադրերում երեւում է թռչող կրակոտ մեծ գունդը, որը, մոտենալով գետնին, աստիճանաբար մարում է:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ալ-Թալիլ բնակավայրի մոտակայքում: Երկնային մարմինն ընկել է տնկադաշտի վրա, ինչը խոշոր հրդեհի է հանգեցրել, փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն: