Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան է նետել։

ՀՀ ոստիկանությունը հայտում է, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Պարզվել է ինքնությունը՝ Երեւանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։