Արցախ ռաջին այցից հետո ունեմ տեղեկություն Ֆիզուլիի, Ջեբրայիլի հանձնման մասին, էստեղ ինձ ասում են՝ դու գժվել ես, այ տղա, մենք Շահումյանն ու Գետաշենն ենք գրավել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանը:
«Մենք ֆեյսբուքով պատերազմեցինք, իրական դաշտում պարտվեցինք: Հիմա էլ ձեր սրտի վարչապետը, այ պողոսներ, բունկերում նստած ֆեյսբուքի լայվերով կերակրում է ժողովրդին: Մենք ինչպե՞ս հերոսական ազգից դարձանք այսպիսին: Անկազմակերպ հայությունն այսօր տրվեց մի ոչխարի քմահաճույքին»,-ասաց նա:











