Ես չեմ կարծում, որ Լավրովը հատկապես մեզ նկատի ունի, որովհետեւ մենք միշտ էլ եղել ենք ջատագովը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների, միշտ էլ համարել ենք, որ Ռուսաստանի հետ միասին է նաեւ պետք մեր ազգային պետական շահերը պաշտպանել: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթի ժամանակ լրգրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր սուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ընդդիմությունը սպեկուլյացիայի է դիմում:
«Հիմա էլ ենք դա պնդում: Մենք միշտ էլ կողմ ենք եղել ռուսական միջնորդական ներկայությանը: Որ Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ անվտանգությունը կարողանանք երաշխավորել, միշտ էլ դա պնդել ենք, բայց լուծումը միշտ պատկերացրել ենք փաթեթի մեջ, որը ենթադրում է, որ այդ ամենը պետք է կատարելով տանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք մինչեւ հիմա: Եէթե դու կորցրեցիր փաթեթով հարցը լուծելու հնարավորությունը, դու կորցնում ես փոխզիջման հնարավորությունը, որով դու ես ինչ-որ բան ստանում: Մենք էստեղ ինչ-որ բան ստանում ե՞նք:
Նիկոլը մեծ-մեծ խոսում էր, որ պետք է լինի լուծում, որը կբավարարի հայաստանին, Արցախին, Ադրբեջանին, այստեղ միայն Ադրբեջանին բավարարելու լուծում կա: Էս մարդիկ հաղթանակի գինը չգիտեն, որովհետեւ այդ հաղթանակի մեջ մասնակցություն չունեն: Այս իշխանությունը հաղթանակը ձե՞ռք է բերել, որ այսպես հեշտությամբ հրաժարվում է այդ ամեն ինչից»,-ասաց Ռուստամյանը:











