Ոչխարները տանում ենք Հայաստան, մենք հետ դառնանք պոստերը, մենք չենք փախնում. մենք մեր հողը ոչ մեկին չենք տալու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի հովիվներից մեկը. Նրանք ոչխարների հոտը արդեն 4-5 օր է՝ քշելով տանում են Հայաստան:
«Մենք Մարտունուց ենք դուրս եկել, էլի տանում ենք Մարտունի, բայց Հայաստանի Մարտունին: Անասուններին թողնում ենք, մենք հետ գանք: 4-5 օր ճամապարհին ենք, երեւի մի 2 օր էլ կգնանք»,-ասաց մեկ այլ հովիվ՝ հավաստիացնելով, որ իրենք հոտը թողնելու են Հայաստանում, իրենք հետ վերադառնան:
Դիտարկմանը, որ Արցախի Մարտունի քաղաքը մնում է հայկական վերահսկողության տակ, ինչու են ոչխարներին դուրս բերում, պատասխանեցին. «Ապահովության համար»:











