Վրացական միավորված ընդդիմությունը կրկին իր կողմնակիցներին դուրս է հանել փողոց: Նոր բողոքի ցույցն ընթանում է Ռուսթավելիի պողոտայում գտնվող երկրի խորհրդարանի շենքի դիմաց, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:

Չնայած կորոնավիրուսի համավարակին` հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` բողոքելով իշխանությունների դեմ: Ընդդիմության առաջնորդներն ու աջակիցները շարունակում են նոր ընտրություններ եւ արդեն անցկացված քվեարկության արդյունքների չեղարկում պահանջել:

COVID-19-ի համավարակի հետ կապված այսօրվա ակցիայի ժամանակ բոլոր մասնակիցներին բժշկական պաշտպանիչ դիմակներ են բաժանվել, իսկ ձեռքերն ախտահանվում են հակասեպտիկով: Կարելի էր վերցնել միանգամից երկու-երեք դիմակ, քանի որ, ինչպես հայտարարում են ընդդիմության առաջնորդները, բողոքի ակցիան կտեւի մինչ երեկոյան 9-ը: Այնուհետեւ մասնակիցները մեկ ժամ կունենան` մինչեւ պարետային ժամը տուն գնալու համար: