Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց. Վանեցյանն ազատ արձակվեց։

Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։

Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ  35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։