Սա ցնորք  է, խելագարի հերթական սցենարն է: Այս Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ես վստահեցնում եմ , չի կարող նման բան լինել, սա հերթական քայլն է ընդդիմադիրներին բռնաճնշելու: Մեր պայքարը շարունակվում է, ես էլի եմ ասել, պետք է հայ ազգի մեծ ամսին ձերբակալի, ուրիշ ձեւ չկա»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ  իրենք օրինական ճանապարհով հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին. «Մենք բացատրելու ենք խորհրդարանին 88 պատգամավորներին, որ իրենք ունեն պատասխանատվություն, անհապաղ պետք է հրավիրեն այդ նիստը, վերացնեն ռազմական դրությունը եւ լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը»:

ՀՅԴ ԳՄ անդամը հայտարարեց, որ վաղը հանրահավաքին իրենք նաեւ կհայտնեն ճանապարհային քարտեզի մասին:

«Մեր արժանապատվությունը Նիկոլ Փաշինյանը խլել է, եթե մի փոքր արժանապատվություն ունի, թող մի կողմ քաշի տեսնենք ոնց ենք երկիրը փրկում»,-ասաց նա: