Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի դեռ նման կամարտհայտություն  տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պրտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ:

Այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Կան որոշ պրոցեսներ, որոնց նպատակը ակնհայտորեն Հայաստանի ժողովրդին, մարդկանց ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Սա, իհարկե, անընդունելի է: ՀՀ ժողովուրդը եղել եւ շարունակելու է մնալ Հայաստանում իշխանության եւ իրադրության տերը: Ես ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ-ում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն: Ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է  ստեղծվի եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն»,-ասաց նա: