«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը», որը սկզիբ է առել Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի), այս պահին հասել է Բաղրամյան պողոտա:
Երթի մասնակիցները հասնելով Ազգային ժողովի շենքին, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: ԱԺ-ի դիմաց երթը մի պահ կանգ առավ, իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ասաց. «Մի դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը: Իր հետ մի կիսեք իր գործունեության պատասխանատվությունը: Դուք դեռ հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ հեռացնելու Նիկոլ Փաշինյանին»:
Երթի ընթացքում բարձրախոսով ելույթ են ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ այլք:











