Նույնիսկ վարչապետի փոփոխությունը շատ արագ ժամկետում չի կարողանալու մեծ փոփոխությունների բերել հենց թեկուզ այն հանգամանքը հաշվի առնելով, որ արդեն կան այնպիսի անդառնալի կորուստներ, որ հետ բերելը դառնում է բավականին դժվար: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Շատ է հարցադրում հնչում, որ եթե այս իշխանությունը գնա, կարո՞ղ է նախկինը գա, սակայն այսօր կա իշխանություն, որը երկիրը հասցրել է ողբերգական կետին, որն անհնար է պատկերացնել մեկ այլ մարդու պարագայում:

Այս պարագայում չկա ուղղակի այլ ելք, քան իշխանության հեռացումն է: Ես չեմ կարծում, որ վաղը գալու է մի մարդ, որը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, քան այսօրվա իշխանությունը: Պետք է գա մի մարդ, կամ պետք է գան թիմեր, խմբեր, որոնք ունակ են խնդիրներ լուծելու, որոնք ի վիճակի են իրավիճակը գոնե որոշակի առումով մեղմելու»,-ասաց նա: