ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել, համապատասխանում է Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Փաշինյանի հայտարարությունները համընկնում են ադրբեջանական քարոզչության հայտարարությունների հետ:

Նա նաեւ քննադատեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե անհնար էր կանգնեցնել պատերազմը քիչ տարածքային կորուստներով: «Մենք վստահ ենք, որ հնարավոր էր»,-ասաց Տոնոյանը: