Նիկոլ Փաշինյանի գործողությունները թելադրված են նրա համոզմունքներով, որոնք հիմնված են անբավարար գիտելիքների եւ կասկածելի գաղափարախոսության վրա, որում կայացել է նրա անհատականության կայացումն առաջին նախագահի օրոք: «Հայելիի» հետ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանն այն կարծիքին էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, բայց ավելի բարձր կարգավիճակով, ինչպես Նախիջեւանը: «Այդպիսի մարդու (ինչպիսին Փաշինյանն է – խմբ.) փնտրում էին: Աշխատում էին մի քանի թեկնածուների վրա: Սա ինչպես դաշնամուր նվագելը՝ սեղմում են ստեղներին, փնտրում այն, որը անհրաժեշտ տոնայնությամբ կարձագանքի»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ մինչեւ դեռեւս շարժումը սկսվելը Հայաստան էին գալիս ԱՄՆ-ից սոցիոլոգներ, հետազոտություններ անցկացնում:

Խոսելով Սյունիքում հայկական տարածքները Ադրբեջանին փոխանցելու կապակցությամբ իշխանությունների բացատրությունների մասին՝ առաջին օմբուդսմենը հարց տվեց. «Մեզ անընդհատ հիշեցնում են ԽՍՀՄ սահմաններին վերադառնալու մասին, ասում են այդ ժամանակաշրջանում բնակչության թվի մասին: Մենք ի՞նչ է՝ վերադառնում ենք խորհրդային ժամանակաշրջա՞ն»: Նա հիշեցրեց ավելի շատ հայկական հողեր ձեռք բերելու Ադրբեջանի մշտական փորձերը, այդ թվում՝ խորհրդային ժամանակաշրջանում:  «Այն, ինչ ասում է հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը,- իսկ ես կարծում եմ, որ նրա կարգավիճակը պետք է լինի նույնիսկ ոչ թե կասկածյալի, այլ մեղադրյալի,- օգտագործում է այն բոլոր փաստարկները, որոնք լայնորեն օգտագործում է ադրբեջանական մամուլը իր պատմությունը նկարագրելիս: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ինչպես քրեստոմատիապես կյանքի են կոչվում, այդպես էլ այստեղ է: Սա նշանակում է, որ կան խորքային գաղափարախոսական շեղումներ ադրբեջանա-թուքական մտածողության ուղղությամբ:

«Ազգային ողբերգության չափերը շատ ավելի ընդարձակ են, քան այն պատկերացնում են անգամ քննադատական մտածողությամբ մարդիկ: Թշնամին մեզ լավ է ուսումնասիրել, գիտի մեր ուժեղ կողմերը եւ աշխատել է դրանք չեզոքացնելու ուղղությամբ»,- նշեց Ալավերդյանը:

Իսկ ընդհանուր առմամբ քաղաքացի Փաշինյանի գործողությունները համընկնում են ՔՕ 28 գլխին՝ հանցագործություններ սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ: