Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։ Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Կոնվերս Բանկը Armenian Auto Show-ին ներկայացել է ավտովարկավորման և լիզինգի հատուկ առաջարկներով

Տունը վերանորոգել ու դիրքեր էր գնացել. Հայրենյաց գյուղում սգում են 23-ամյա զինծառայողի մահը

Ամերիաբանկը Auto Show-ին ներկայանում է MyCar հարթակով ու հատուկ առաջարկներով

Armenian Auto Show 3․ ամեն ինչ մեքենաների և ավտոաշխարհի մասին՝ մեկ վայրում

Սահմանազատումը վերսկսվելու է. Ոսկեպա՞րն է հաջորդը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Վիրավորները վшռվելով հիվանդանոց էին մտնում, շորերը հալված, մարմիններին կպած. բժիշկների հուշերը

Մի հատ կոմբայն էլ իշխանությանն ենք նվիրելու, նստեն, քշելով գնան Ադրբեջան. Սամվել Կարապետյան

Օրենքով գող «Զապը» կալանավորվեց I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաստաբանները վիճարկում են «Մուլտի գրուպ»–ի ընկերություների կապարակնքումը. կա վարույթ. Տոնոյան

Մոսկվան զգուշացնում է՝ գազի գնի բարձրացումը շատ թանկ կնստի Հայաստանի վրա I ԼՈՒՐԵՐ I 16:00

Փաշինյանը «Շանզ Էլիզե»–ի փոխարեն պետք է երգի Матушка земля երգը. Սամվել Կարապետյան

Այն, ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ ԲՀԿ–ից գողացված ձայները քողարկելու համար էր. Կարապետյան