Այսօր՝ մարտի 15-ին, լրանում է Թալեաթ փաշայի սպանության հարյուրամյակը։

Հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը հարյուր տարի առաջ այս օրը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ, Հայոց ցեղասպանության գլխավոր ոգեշնչող եւ կազմակերպիչ Մեհմետ Թալեաթ փաշային։

ՀՅԴ-ականներն այդ կապակցությամբ այսօր Թեհլերյանի արձանի մոտ են։