Ժամանակն է խոսել այն մասին, որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգն իրեն սպառել է: Ավելին, այս պահին այն չարիք է մեր երկրի համար: Այս մասին մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ անհրաժեշտ է փոխել պետական կառավարման համակարգը:
«Կարծում եմ՝ այս պահին ամենաարդարացվածը կլինի կառավարման նախագահական համակարգը»,- պարզաբանեց խորհրդարանականը:











