Թայվանում գնացքի ռելսերից դուրս գալու հետեւանքով մահացածների թիվը հասել է մինչեւ 36-ի, մոտ 70 մարդ մնում է վագոնների բեկորների տակ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, վթարը, որի հետեւանքով տուժել էր ավելի քան 40 ուղեւոր, ավելի քան 4 տասնամյակ կղզում ամենամեծ երկաթուղային աղետն էր:
Հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ Թեյբեյից Թայդուն ընթացող գնացքը ռելսերից դուրս է եկել Թայվանի արեւելքում Հուալյանից հյուսիս: Հարվածից վագոնները բառացիորեն «պայթել» են
Ծառայության տվյալներով՝ գնացքում եղել է մոտ 350 մարդ: Թայվանյան լրատավամիջոցները հայտնել են, որ մարդկանցից շատերը կանգնած էին, քանի որ գնացքը լեփ-լեցուն էր:
Արդեն հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 40 մարդ, մյուս վիրավորների տեղափոխումը շարունակվում է, մոտ 70 մարդ գնացքի վագոնների մեջ ծուղակում է հայտնվել: Գնացքի առաջին չորս վագոններից տարհանվել է 80-ից մինչեւ 100 մարդ, իսկ 5-8 վագոն «դեֆորմացվել» է, եւ դժվար է այնտեղ մտնել:
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը բեռնատարի հետ բախումն է:











