Ոտքի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում . բոլոր այդ հարցերի պատասխանը կտրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց պաշտպանության նախարար  Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է փոխենք մեր կեցվածքը տարածաշրջանի երկրների նկատմամբ, եւ ինչպես պետք է փոխենք մեր կեցվածքը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ:

Այդ առիթով այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը: