Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են. բոլորս տեսանք ոստիկանության վայրագությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ: Ոստիկանությունն է մնացել միակ հենարանը այս պետական դավաճանի իշխանությանը: Սրանք նույն վարձկաններն են, ինչ որ ջիհադիստները:

Հպարտանում եմ մեր կանանցով: Կարեւորն այն է, որ հիմա մենք չհոգնենք: Հայաստանը պետք է ազատվի պետական դավաճաններից եւ պետական դավաճանները պետք է կանգնեն դատարանի առջեւ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.amը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»: