«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվում է մասնագիտացված կառույցների շրջանակներում: «Վերջերս պատվաստանյութերի խմբաքանակ էր ժամանել Հայաստան: Կարծում եմ՝ աշխատանքը կշարունակվի»,- ասաց Կոպիրկինը:

Նա նաեւ հիշեցրեց, որ այս հարցը բարձրացվել է նաեւ Մոսկվայում երկու երկրների ղեկավարների վերջերս կայացած բանակցություններում: