Պավել Զարուբինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում խոսել է  համավարակի պայմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացման մեջ էր:

«Հանդիպումից առաջ Կրեմլի գրասենյակ սեղան է բերվում, որը դնում են Փաշինյանի աթոռի կողքին, սակայն բանակցություններից առաջ որոշում են այն մի կողմ տեղափոխել՝ որպեսզի կադրում միայն ղեկավարների աթոռները եւ սեղանը մնամ մեջտեղում: Երեք ամսվա ընթացքում Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է Մոսկվայում»,- նշել է Զարուբինը:

Նա նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը սեղանին մի կտոր թուղթ դրեց, որից դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց շուտով ամեն ինչ իր տեղն ընկավ. Փաշինյանը գրել էր հարցերի պլանը, որոնք առավել կարեւոր են իր համար, որպեսզի այդ թեմաները հնչեցվեն տեսախցիկների առջեւ:

Երբ լրագրողներին խնդրեցին դուրս գալ կաբինետից հենց սեղանը հետ բերվեց, օգնականները Փաշինյանին տվեցին փաստաթղթերով իր պորտֆելը, որտեղից Հայաստանի վարչապետը հանեց կարմիր թղթապանակ:

Բանակցություններն ընթանում էին աշխատանքային ճաշի ձեւաչափով: Ահա թե ինչ է Կրեմլի խոհանոցն առաջարկում օտարերկրյա հյուրերին. կամչատկայի ծովախեցգետնից աղցան, լանգուստինով կոկոսի ապուր, սառցե ձուկ բարձի վրա, ռուսական գինի: