ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի շուրջ կատարվողը կապ ունի ռեկտորի ընտրության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Կառլեն Խաչատրյանը:
«Ակնհայտ է, որ դա կազմակերպվել է կառավարության եւ լիազոր մարմնի կողմից: Խորհրդի 15 ներկայացուցիչների կողմից հայտարարություն է ներկայացվել ապրիլին: Միայն պարոն Յակուբյանն է նշել պատճառը, մնացածը՝ ոչ: Միայն խնդրել են դադարեցնել լիազորությունները: Խորհուրդն իմացել է տեղի ունեցածի մասին ԿԳՄՍՆ-ից 3 նամակներից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է գործընթացի կազմակերպվածությունը: Կա տեղեկություն խորհրդի երկու անդամի վրա ճնշման փորձերի մասին»,-ասաց նա:
Եթե այսօր կոնսենսուս լինի, եւ 17 անդամները համաձայնվեն, ապա խորհուրդը կարող է հայտարարել ԵՊՀ ռեկտորի ընտրման գործընթացի սկզբի մասին:











