Այն, ինչ-որ կապված է ընտրությունների հետ չի լուծելու այն հիմնական հարցը, որը մենք ունենք: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Դա կլուծի ինչ-որ մեկի համար ժողովրդի վստահության հարց, ինչ-որ մեկի համար ռեւանշի հարց, ինչ-որ մեկը հայտարարում է, որ ինքը կօգտագործի իշխանափոխության, թեկուզ հեղաշրջմամբ, դա իրենց գործն է, բայց ես համոզված եմ, որ այս ընտրությունները որեւէ չեն լուծելու այն վիճակը, որը կա: Դա չի լուծելու այն հիմնական հարցը` ինչ է լինելու Արցախի հետագան, քայլերը, ճանապարհային քարտեզը, որովհետեւ այն ինչ մենք կառուցում էինք Արցախում, անկախ այն բանից` Լեւոն Տեր- Պետրոսյանն էր, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյան, անվտանգության համակարգի տեսանկյունից սեպտեմբերին ապացուցվեց, որ չգործեց»,- ասաց նա:
Ադրբեջանը պատերազմի հետո ամեն օր ապացուցում է, որ ինքը որեւէ պարագայում չի կարող իշխել, կառավարել հայությանը. «Եւ գալիս է ամենակարեւոր հարցը, եթե Արցախը չի լինում Ադրբեջանի կազմում, ապա ինչ, ապա գալիս է կարգավիճակի հարցը, այն ինքնանպատակ չէ: Եթե ինչ-որ մեկը կարգավիճակի հարցը նայում է ճաշակի խնդիր կամ մեկ այլ բան,հիմա կարգավիճակի հարցը դառնում է ամենաէական հարցը: Մենք պետք է նայենք, որ այնտեղ լինի երեկարատեւ խաղաղության եւ կյանքի երաշխիք: Իմ կարծիքով, իմ բոլոր ասաածները ընդունելի են, ինչն է խանգարում, որ բոլոր քաղաքական ուժերը ձեւակերպեն մի այդպիսի փաստաթուղթ եւ դրա տակ ստորագրեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, Իգիթյանն ասաց, որ ինքն իրոք չգիտի` ինչ է տեղի ունեցել, որ ռազմագերիները չեն վերադարձվել:
«Ես հիմա պատրաստում եմ մի բանաձեւ, որը տարբեր կազմակերպություններում, առաջին հերթին Եվրոխորհրդում, որ մենք օգնենք մեր բարեկամ Ռուսաստանին, աշխարհի հետ միասին լուծել այդ հարցը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը արդեն այդ հարցը բարձրացրեց շանտաժի եւ Հայաստանի վրա ազդելու խաղաթուղթ, որն անընդունելի է: Եթե մենք երկար ենք խոսում այդ հարցի մասին, մենք չենք նպաստում գերիների վերադարձին: Մենք ընդահակառկը կարող է այս շփոթության, մարդկանց ցավի միջոցով Ադրբեջանին մեսիջ է ուղարկվում, որ իրենք կարող են շահարկել այդ հարցը»,- ասաց նա:











