Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիա-տիրույթներում տիրաժավորել եւ շահարկման առիթ դարձնել, թե ինչու էինք մենք ծափահարում վարչպետի այն հայտարարությանը, թե Հայաստանն ունի ապագա, Արցախն ունի ապագա, հարկ եմ համարում նշել, որ ծափահարել եմ անձամբ ես, որովհետեւ հավատում եմ Հայաստանն ու Արցախը ունեն ապագա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նոր մանդատ ստացած պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստանն ունի ապագա՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները տեսնել մոխրացած, ու այդ մոխիրների վրա կառուցել իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր «Ջիփ»–երը։ Հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, և այս ապագան ՀՀ-ն ունենալու է՝ անկախ նրանից, թե որ իշխանությունը կլինի Հայաստանում»,-ասաց պատգամավորն ու հեռացավ:։
Լրագրողների խնդրեցին պատգամավորին մի փոքր ցածր խոսել, չբղավել:











