Աբովյանի թիվ 1 դպրոցում խնդիրը լուծված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Ավագ դպրոցում բնականոն աշխատանքները շարունակվում են, աշակերտները գնում են դասի»,- նշեց նա։

Վահրամ Դումանյանի կարծիքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդից դուրս եկած 11 անդամներն ունեն իրենց ծանրակշիռ պատճառները։

«Արհեստական ձևով ստեղծվում է անջրպետ հիմնադրի՝ պետության և հիմնադրի հիմնադրած բուհի աշխատակիցների որոշ խմբի միջև։ Հիմնադիրը պետք է կրի 100 % պատասխանատվություն իր հիմնադրած Բուհի կապակցությամբ։ Եթե այդպես չենք ուզում, ուրեմն՝ պետք է մասնավորեցնենք։ Մենք ունենք նաև մասնավոր Բուհեր։ Հա-ախ բուհ ասելով հասկանում ենք պետական»,- ասաց Դումանյանը։

Դումանյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչու Ազգային ժողովի նիստում ծափահարեց Նիկոլ Փաշինյանին․ «Դա իմ անձնական որոշումն էր»։

Նշենք, որ իմքայլական պատգամավորներն այսօր հիմնականում խուսափում են պատասխանել այն հարցին, թե ինչու են ծափ տվել Փաշինյանին: