Ես դեռ մի շարք հարցեր ունեմ՝ կապված Շուշիի անկման հետ: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այս բոլոր հարցերը, նրա խոսքով, պետք է հասցեագրել կոնկրետ մարդկանց:

«Մինչ այժմ ես այս մասին հրապարակավ չեմ խոսել... Բայց աշխատանքային քննարկումների ընթացքում նշել եմ, որ հարցեր ունեմ Շուշիի կորստի մասին: Մենք պետք է ստուգենք, թե որքանով էին հավաստի հաշվետվությունները, արդյո՞ք դրանցում խեղաթյուրված տվյալներ են եղել: Այս կամ այն տեղեկատվությունը միտումնավո՞ր, թե՞ պատահական է տրամադրվել»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հայտնեց, որ կողմ է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծմանը:

Հանձնաժողովը, նրա խոսքով, պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնի պատերազմի մասին, բայց այն չի հրապարակվի:

Փաշինյանը, սակայն, խոստովանեց, որ ստեղծված իրավիճակում իրեն դեռ մեղավոր է համարում: