Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ նրանք Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Աբովյան փողոցի 53-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված և դեղնավուն հեղուկով ներարկիչ։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածն ափիոն է, իսկ ներարկիչի հեղուկը՝ քացախաթթու։

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր։