Ապրիլի 8-ին բոլորս սպասում էինք, որ Ադրբեջանը պետք է ուղարկի մեր ռազմագերիներին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգանը հաստատել է այդ լուրը, որ ապրիլի 8-ին նախատեսված է եղել հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, իսկ այդ օրը «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային Հեռուստաընկերությունը ուղիղ եթեր էին տալիս օդանավակայանից, որից հետո բազմաթիվ հակասական կարծիքներ հնչեցին գործող իշխանության անդամների կողմից, ի վերջո արդյոք այդ օրվա հետ կապված եղե՞լ են պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով, ԱԺ «Իմ քայլի» պատգամվոր Անդրանիկ Քոչարյնը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածությունը, որը խախտվել է, որ Մուրադովը գնացել էր Ռուսաստան, որ գերիներին ուղեկցեր Հայաստան: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասել է, թե գերիների վեռրադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, հույս է եղել:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրվոր պյմանավորվածություն կ, որը ստորագրվել է երեք երկրների ղեկավարների կողմից: Դա ուժի մեջ է ամեն պահի, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: Ուրախ եմ արձնագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Միջազգային ատյաններում մենք այս թեման շարունակաբար բարձրացնում ենք:
Ուզում եմ արձնագրել, որ ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ այս հարցում ունենք ընդհանուր պատկերացում: Պատկերացում 1. Անիմաստ ու անհեթեթ է բանավեճը, թե տվյալ անձը դե յուրե ռազմագերի է, թե ռազմագերի չէ, որովհետեւ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց: Նրանք պետք է ազատ արձակվեն օր առաջ:
Ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը այդ հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում ՀՀ-ում ներքաղաքական ապակայունություն հրահրելու, որոշ ուժերի խոսափող եւ հարթակ դառնալու համար: Ես արձանագրում եմ, որ դուք շարունակաբար եւ հետեւողական այդ փոխանցումը վերցնում եք եւ իրագործում եք այդ ընդհանուր ըմբռնման կոնտեքստում:
Այո, կա գրվոր պայմանավորվածություն, որնհ ունի երեք կողմ՝ ՌԴ նխագահ, ՀՀ վարչապետ եւ Ադրբեջանի նախագահ: Մ«ենք ամեն օր պնդում ենք, որ մեր գերիները պետք է վերադառնան: Այս ընթացքում ես տասնյակ անգամ եմ այդ հարցը քննարկել ՌԴ նախագահի հետ: Մեր ՊՆ նախարարը քննարկել է ՌԴ ՊՆ նախարարի հետ, եր ԱԳ նախարարը քննարկել է ՌԴ ԱԳ նախարարի հետ: Չկա մի օր, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչները չզբաղվեն գերիների, անհետ կորածների եւ զոհված մեր հայրենակիցների հարցերով»:
Որպես արձագանք Անի Սամսոնյանը նշեց՝ իր հարցն այն էր, թե արդյո՞ք եղել է պայմանավորվածություն, որ ապրիլի 8-ին հայ ռազմագերիներ պետք է գան, սակայն օդանավը դատարկ է եկել, եւ ով է պատասխանատու պաշտոնյաների հակասական այդ հայտարարությունների համար:
«Այդ իրավիճակի համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտականությունները»,- նշեց Փաշինյանը։











