Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին:

Օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել Ամանորի ոչ շխատանքային օրերը: Մասնավորապես, ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը որպես Սուրբ Ծնունդ և Հայտնության տոն:

Փաստորեն ոչ աշխատանքային օրերի ցուցակին հանվում են հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ գործող օրենքը Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում է 10 օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է հայտարարվում. «Այսօր Հայաստանի պագայով հետաքրքրված  եւ դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարներ, բիզնես, չեն կարող թույլ տալ նման շռայլություն: Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով: Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով, գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել. «Հիմա առաջարկում ենք այսօրվանից թեման քննարկել, փորձենք հասկանալ, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձեւավորել: Սա ոչ միայն տնտեսական խնդիրների հետ են կապված, այլ նաեւ առողջապահական»: