Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ապրիլի 15–ին, տեղի կունենա վարչապետի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը, որն առավել հայտնի է որպես «իկրայի» գործ։
Նիստից առաջ, Նարեկ Սամսոնյանն ու իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «ձկան խանութի» մոտից հեծանիվով գնացին նիստին։
«Սրանից հետո այս սիմվոլիզմը պահելու ենք։ Նման քաղաքական հետապնդումները պետք է թեթեւ, հեգնական ու ծիծաղաշարժ ճանապարհով ուղեկցվեն։ Մենք չենք վախենում այն բանից, ինչ իրենք ուզում են մեզ հետ անել։ Այդ մարդիկ մաքսիմում սա կորղ են անել. լափեն իկրա ու հետո ըննդիամխոսների վրա շառ անեն»,– ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հիշեցնենք՝ 2020թ.–ի փետրվարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քանի որ վերջինը հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ իկրա է ուտում:
Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել՝ 2 մլն դրամ։











