Իրականում «Իմ քայլի» պատգամավորները ծափահարում էին լիդերին, որովհետեւ այս օրերին գրվում է ցուցակը, եւ ով ուժեղ ծափ տվեց, ով առաջինը կանգնեց, ով մի քիչ կռացավ, դա ուղիղ կապ ունի, ծափի ուժգնությունը կապ ունի ցուցակում համարի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պարզ է, որ նրանք Հայաստանի ապագային հավատացող մարդիկ չեն, ուղղակի ուզում են իրենց մանդատի ապագային հավատալ, կամ՝ ոչ: Հիմա ծանր շրջան է, պարզ է, որ այլեւս 80 կամ 50 պատգամավոր չի ունենալու «Իմ քայլը» դաշինքը, բազմաթիվ մարդիկ դուրս են մնալու, կան նաեւ ցուցակում հայտնվելու համար հերթ կանգնողներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ Մակունցն առաջին համարն է լինելու, քանի որ առաջինը ոտքի կանգնեց, Մարուքյանն ասաց. «Նա դեսպան է դառնալու, դա ավելի ուժեղ բան է, քան՝ մանդատ ստանալը: Նրա կարծիքով, այդ հարցը չի փակվել: