Ես հետեւում եմ Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճին եւ ինձ մոտ հարց է առաջանում՝ առաջին օրը չի ասել Օնիկ Գասպարյանը, որ պատերազմը պետք է դադարեցվի, ապա ե՞րբ է ասել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Երկրորդ, այստեղ էական չէ, թե ԱԽ նիստի ժմանակ ինչ է խոսվել: Մենք գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի դեմ: Որեւէ մեկի մտքով անցնցում էր, որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ի բանակին հաղթե՞լ: Ինչի՞ վրա էր մեր հույսը: Նույնիսկ եթե չէր արվել այդ հայտարարությունը, այդ ահազանգը, որ պետք է դադարեցնել պատերազմը, պետք էր մտածել, որովհետեւ մենք գոնե ապրիլյանի ժամանակ տեսանք, որ քաղաքական իշխանությունը մեն գնով կանգնեցրեց պատերազմը, «Լելե Թեփեի» կորստով կանգնեցրեց: Գուցե ճիշտը դա էր: Հիմա մի հարց է կարեւոր՝ ինչո՞ւ մեր ռիսկերը չենք հաշվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ռաջին օրը ԱԺ-ում հայտարարել է, որ կարող են հողերը բոլորը հանձնել ու պատերազմը կանգնեցնել, որեւէ մեկը դրան հավանություն չի տվել, պատգամավորն ասաց. «Մենք պետության ղեկավար ենք ընտրում, որ հետո մենք ասենք, թե ինչ անի՞: Ինքը պետք է առաջնորդվի պետական շահով, ռիսկերը գնահատի եւ գնա առաջ»:











