Նիկոլ Փաշինյանի երեկվա ագրեսիան «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գեւորգյանի հասցեին, ավելի շատ ուղղված էր հենց «Իմ քայլի» պատգամավորներին, որովհետեւ ես կարծում եմ, որ ներսում կա մտավախություն, որ հնարավոր է մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից եւ հիմա խնդիր կա որեւէ մեկին ապացուցելու, որ եթե դու դուրս գաս, քեզ սպասվում է այս ապագան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ վարչապետի Գոռ գեւորգյանի հարցին ի պատասխան ասաց. « Էդ ոնց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել»:

Նա հիշեցրեց, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գոռ Գեւորգյանի գրքի շնորհանդեսին. «Եթե իրենք չգիտեին՝ ով է Գոռ Գեւորգյանը, ինչպե՞ս էին ներառել իրենց ցուցակ»: