Մեր իշխանությանն ուղղված հիմնական մեղադրանքը եղել է այն, որ ժողովրդի իշխանությունը չենք տվել քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձանց: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ մեղադրում են: Այդ մարդկանց ոչինչ չի հետաքրքրում բացի իշխանությունից, որը տլու է հնարվորություն սեփական ժողովրդին թալանելու, կեղեքելու եւ հարստահարելու:

Մի շատ տարածված թեզ կա, որ ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այդ 44 օրը, որ ասվում էր, թե հաղթում ենք, իրենք էին հաղթում: Իրենք հաղթում էին, պարտվել ենք մենք: Ու այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում են», իրենք կարծում են, որ ժողովուրդն իրենց հետ ապագա է կապելու: Ուզեւմ եմ հիասթափեցնել, դա այդպես չէ»,-հայտարարեց «Իմ քայլի» պատգմավորը:

Նա նկատեց, որ պատերազմից հետո անընդհատ իրենց ասել են՝ ձեզ մեղադրում են այս կամ այն մեղքի մեջ, հրապարակեք այդ տեղեկությունները եւ ցույց տվեք, որ մեղավոր չեք. «հիմա հիմնավորում ենք մեր ասածը, հիմա էլ ասում են՝ վայ, դուք գաղտնիք եք հրապարակել: Բա որ ասում էինք՝ եկեք հիմնավորեք, չգիտեի՞ք, որ դա գաղտնիք է: Ձեր մեղադրանքները ընդմենը քաղաքական շահարկումներ են եւ դուք դա ամենալավը գիտեք: Մի հատ էլ գալիս լուրջ դեմքով ասում են՝ դուք ապագա չունեք: Չէ, դուք ունեք ապագա, ձեր ցավը տնեմ: Եթե մի ուժ կա, որին ԱԺ արտհերթ ընտրությունները ձեռք չէր տալիս, դա դուք եք եւ դրանում կհամոզվեք հունիսի 20-ին: Դուք որեւէ ապագա ԱԺ-ում գործունեություն ծավալելու չունեք»:

Վաղարշակ հակոբյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ ասելով. «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, խորհուրդ ունեք տալու, դրան էլ ձեւ կա, չափ կա, համապատասխան արձագնքը հաստատ չի ուշանալու: Չեմ ուզում անձնավորել, մանավանդ մրդկանց հանդեպ, ում լավ ենք վերաբերում, չի կարելի խախտել:

Մի հարց եմ ուզում տալ. Էդ տեքստերը ո՞վ է գրում: Ասում եք՝ ապագան լուսավոր է լինելու, ես վստահ եմ, որ լուսավոր է լինելու, բայց դա ձեր տեքստը չի, դա տրամաբնության շրջանակներից դուրս է: Դուք ասում եք մի բան, որն իրականությանը չի հմապատասխանում: Ո՞վ է այդ տեքստը տվել: Գոնե անկեղծ եղեք, եկեք ասեք՝ խնդրանք է չենք կարող մերժել, պետք է գանք նման բան ասենք»: