Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տրվեց՝ Կառավարության 2020 թվականի գործունեությունը ներկայացնելու համար, սակայն իր ելույթից հետո նա նույնիսկ չի էլ բարեհաճում գալ խորհրդարան եւ լսել պատգամավորների հայտարարությունները: Այս մասին Ազգային ժողովի նիստին 2020 թվականի Կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկաավր Էդմոն Մարուքյանը:
Այնուհետեւ նա դիմեց իշխող «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանին՝ վարչապետի հետ կապ հաստատելու եւ նրան ստիպելու գալ խորհրդարան, քանի որ դա էլ է մտնում նրա պարտականությունների մեջ:
«Այն, որ փոխվարչապետը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վերջին րոպեին ներկայացան՝ փակման խոսքով հանդես գալու համար, բավարար չէ»,- ասաց պատգամավորը:











